|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
- Նոր շենք կուզեմ առնել Հայաստանում:
- Շատ լավ: Երկու շենքի արանքում 3 մետր տեղ կա, քոնն ալ ատ տեղ կը ճղտանք, կ’երթա:
- Բայց նեղ կըլլա:
- Ոչինչ, դուն հոգիդ լեն պահե:
Նարեկ Դուրյանի «Մենք ենք մեր ստերը» ներկայացումից բերված այս խոսքերը մատի փաթաթան արած` շատերը զավթում են կանաչ տարածքները` սրճարաններ կառուցելով:
Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի այգում (երեւանցիները հաճախ 2750 շատրվանների այգի են այն անվանում) անգամ մեկ մարդատեղ ճանապարհ չի մնացել, որ անցորդները անցնեն: Նեղ այգու երկու կողմերի երկայնքով ձգվող սրճարանները հիմա էլ կենտրոնական մասն են զավթել` անցորդներին քայլելու տեղ չթողնելով:
Այգում զբոսնելու, հանգստանալու եկած մարդիկ բողոքում են, որ իրենց կամաց-կամաց փողոց են քշում:
«Մի օր էլ երկրից են քշելու»,- զայրացած ասաց 62-ամյա Գրիգոր Նալբանդյանը: