|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիի շտապօգնության կանչերը սպասարկող բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանին սպանած 28-ամյա Արտակ Կարապետյանը եղել է բենզինի ազդեցության տակ: Հիշեցնենք, որ երեւույթն արդեն ամիսներ է` Գյումրիում մեծ տարածում ունի:
ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ տուժողը մահացել է ծեծի հետեւանքով: Մասնավորապես` դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահացածի վրա բազմաթիվ քերծվածքներ, արյան զեղումներ են հայտնաբերվել:
Մեր հարցին, իսկ Արտակ Կաևրապետյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվե՞լ է, եւ ճի՞շտ է այն վարկածը, որ նրա ուղեղը հնարավոր է բենզինի լուծույթից մթագնած լինի` պատասխանեց, որ իրենցից դեռ չեն պահանջել, որ Արտակ Կարապետյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկեն, բայց առաջիկայում չի բացառվում, որ նա էլ դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: