|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխվարչապետ, պետնախարար Ջեմիլ Չիչեքի հետ:
Ըստ թուրքական Milliyet-ի` 25 րոպեանոց հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրության հարցում ԺՀԿ-ն կպաշտպանի Ջեմիլ Չիչեքի թեկնածությունը:
Չիչեքի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Խորհրդարանի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 4-ին։