|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Այս անգամ ընտրակաշառք չի լինելու, բայց կարծում եմ, որ ընտրություններն ակտիվ են լինելու»,- այսօր հայտարարեց Արարատի քաղաքապետ եւ նոր ընտրություններում քաղաքապետի թեկնածու Աբրահամ Բաբայանը «Քվեն ուժ է» ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հարցին, թե ի՞նչ քայլեր է կատարել, որ ընտրակաշառք չլինի, գործող քաղաքապետը պատասխանեց. «Քայլեր անելու բան չկա, շտաբին ընդամենն ասել եմ` չի լինելու դա, եւ վերջ: Ինչ քայլեր, եթե գումարը չես տալիս, քայլ է արդեն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Արտաշատ եւ Արարատ քաղաքներում քաղաքապետի ընտրություններ են լինելու, եւ հենց այդ նպատակով էլ «Քվեն ուժ է» շարժման անդամները հանդիպումներ են ունեցել քաղաքապետերի թեկնածուների հետ:
Նրանք նաեւ պատրաստվում են հուլիսի 3-ին լինել տեղամասերում եւ մոնիտորինգ անցկացնել: