|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր տեղեկություններով` «Բանաձեւ» ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը նշանակվել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության տնօրեն եւ իր «Բանաձեւի» թիմով էլ տեղափոխվելու է նոր աշխատավայր:
Նախատեսվում է, որ «ԱրմՆյուզը» դառնալու է 24-ժամյա լրատվական հեռուստաալիք: Հուսով ենք, որ Ա. Ալեքսանյանին կհաջողվի պատվով դուրս գալ այդ գործից, սակայն վստահ չենք, որ «Հ1»-ը կկարողանա «Բանաձեւի» հաղորդումներին համարժեք հետաքրքիր հաղորդումներով լցնել առանց այն էլ անդեմ իր եթերը:
Համաձայն մեր աղբյուրների` «Հ1»-ում ուրախ են Ալեքսանյանի հեռանալու կապակցությամբ, թեեւ բանակցում են «Հատուկ ռեպորտաժը» «Հ1»-ով հեռարձակելու ուղղությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների` «Հ1»-ի հետ հաշտ չէ նաեւ «Երջանկության մեխանիկա» հաղորդաշարի հեղինակ, վարող Նազենի Հովհաննիսյանը: