|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հաշվի առնելով այն, որ հունիսի 26-30-ը ՀՖՖ-ն և ՖԻՖԱ-ն համատեղ անցկացնելու են մրցավարական հավաք, որին մասնակցելու են Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները, հունիսի 28-ին նշանակված` Հայաստանի Առաջին խմբի 13-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղափոխվում են և կկայանան հուլիսի 1-ին:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն