|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:
Տիգրան Արզաքանցյանն իր հայցով պահանջում էր պարտավորեցնել թերթին՝ հրապարակել իր կողմից ներկայացված պատասխանը «Իրավունք»-ի այս տարվա փետրվարի 22-ի համարում տպագրված «Կլորիկ գումա՞ր է կրվել» խորագրով հոդվածի վերաբերյալ, «Իրավունք Մեդիա» ընկերությունից բռնագանձել 3 միլիոն դրամ (շուրջ 8 հազար դոլար)՝ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաև 586 հազար դրամ՝ փաստաբանական ծառայության վճարը, 68 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:
Հայցը մերժվել է ամբողջությամբ՝ անհիմն լինելու հիմքով: Դատարանը որոշել է նաև Արզաքանցյանից բռնագանձել 10 հազար դրամ՝ որպես գործով չվճարված պետական տուրքի գումար: