|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հանրապեության նախագահը Կազան է մեկնում՝ օրակարգից հանելով իշխանության լեգիտիմության ճգնաժամի խնդիրը:
Ներքին լեգիտիմությունը նա ապահովում է ընդդիմության հետ «երկխոսության» ծավալման միջոցով, որով նրան` Կազանում ձայնը «20 դեցիբելով» բարձրացնելու քարտ բլանշ տրվեց:
Իսկ արտաքին լեգիտիմությունն ապահովվեց Ստրասբուրգից՝ ժողովրդավարություն կառուցող, ընդդիմության հետ երկխոսող, փոխզիջումների գնացող, հանդուրժողականություն սովորող եւ այդ ամենի համար Եվրոպայի քաջալերանքն ստացող նախագահի իմիջ ձեւավորելու միջոցով:
Կարո՞ղ է, արդյոք, այս ռեսուրսն ավելի ամուր դարձնել նախագահի ոտքերի տակի հողը եւ նրան հավելյալ ինքնավստահություն հաղորդել: Ներքին երկխոսության իմիտացիան եւ այն աշխարհին իբրեւ իրականություն մատուցելը չի կարող ապահովել իշխանություն-հասարակություն բնականոն կապը, ներպետական ու հասարակական միասնականությունը: Հետեւաբար, Կազանում նախագահը կարող է հենվել ոչ թե իրական հասարակական վստահության ռեսուրսի, այլ ընդամենը դրա ստվերի վրա:
Եվ եթե իշխանությունը Կազանում այդ հանդիպումը հերթականի վերածելու խնդիր չի լուծելու, ապա այս թվացյալ ներքին միասնականությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքներով հղի քաղաքական նոր, ավելի խորը ճգնաժամի: