|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր սիրիական տանկային ստորաբաժանումները դիրքավորվել են թուրքական սահմանի երկայնքով:
Ինչպես տեղեկացնում է Еuronews-ը, ականատեսների եւ սիրիացի իրավապաշտպանների խոսքերով` հիմնական ուժերը գտնվում են Հիրբեթ ալ Ջոուզ գյուղի մոտ` սահմանային կետից մոտ 1 կմ հեռու:
Սահմանի մոտ ստեղծված վրանային ճամբարի հարյուրավոր փախստականներ, որոնք ռիսկ չէին արել անցնել սահմանը, անմիջապես անցել են թուրքական տարածք` Գյուվեչի գյուղը: Թուրքական իշխանությունները 5 ավտուբուս են տրամադրել նրանց Հաթայ նահանգի փախստականների ճամբարներից մեկը տեղափոխելու համար:
Վերջին երկու շաբաթվա ընթացում Թուրքիա է փախել ավելի քան 10 հազար սիրիացի: