|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լվովում ոստիկանությունը նախապատրաստվել էր հնարավոր բախումներին, որոնք կարող էին լինել հունիսի 22-ին` Հայրենական մեծ պատերազմի սկսման 70-րդ տարելիցի օրը` կոմունիստական դրոշը երկինք բարձրացնելու հետ կապված:
Սակայն կոմունիստ ակտիվիստները ոստիկանների հետ բախումներից խուսափելու յուրահատուկ լուծում են գտել. նրանք կարմիր դրոշը երկինք են բարձրացրել 300 փուչիկի միջոցով:
Ակտիվիստները կարծում են, որ սա դրոշը բարձրացնելու միակ միջոցն է եղել, մյուս դեպքերում բախումն ազգայնականների հետ անխուսափելի կլիներ:
РИА “Новости”-ն հաղորդում է, որ հակառակ այս ամենին, Լվովի քաղաքապետարանն էլ փողոցներում հակակոմունիստական կոչերով գովազդային վահանակներ է տեղադրել` «Կոմունիզմ=Նացիզմ» եւ նմանատիպ այլ արտահայտություններով: