|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ գերպետությունների ղեկավարները պետք է ճնշում գործադրեն Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք առկա իրավիճակը խաղաղ կերպով լուծեն:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Պուտինը Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ համատեղ ասուլիսում իր այս միտքն այսպես է պարզաբանել. մարդկային զոհերի թիվը նվազեցնելու համար ներքին հարցերը պետք է լուծել քաղաքական գործիքների միջոցով:
Պուտինը, միեւնույն ժամանակ, դեմ է արտահայտվել Սիրիայի հակամարտությանը միջազգային միջամտությանը: Նա օրինակ է բերել Իրաքը, որտեղ ԱՄՆ բանակի ներխուժումից հետո ահաբեկիչներն ավելացան: