|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների արդեն նախկին հարսնացու Քրիսթալ Հարիսը America's Entertainment Tonight հեռուստաշոուին տված հարցազրույցում բացահայտել է Հեֆին լքելու հիմնական պատճառը:
«Ես Հեֆի կյանքում միակ կինը չեմ: Դա ինձ անհանգստացնում է, քանի որ ամուսնությունը 2 մարդկանց միջեւ պետք է լինի: Հեֆը երկար տարիներ հայտնի է եղել որպես շատ ընկերուհիներ ունեցող տղամարդ, եւ նա չի պատրաստվում փոխել իր կյանքը հանուն ինձ: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ: Հեֆն ամուսնության առաջարկություն արեց 3 տեսախցիկների եւ լուսանկարչի ներկայությամբ: Ինձ թվում էր, թե դա այն է, ինչ ես իրականում ցանկանում եմ: Հեֆը հանգիստ ընդունեց իմ որոշումը»,- անկեղծացել է Playboy-ի 2009 թվականի դեկտեմբեր ամսի աստղը: