|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արթուր Աբրահամը Հայաստանում է: Նա 2-3 շաբաթ կհանգստանա, ապա կմեկնի Գերմանիա` որակավորման մենամարտեր անցկացնելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայազգի բռնցքամարտիկը նշեց, որ ԱՄՆ-ը ներկայացնող Անդրե Ուորդի հետ վերջին մենամարտում իր պարտության պատճառը տակտիկական սխալն էր. «Սկսեցի ավելի շատ պաշտպանվել և ուզում էի պաշտպանության միջոցով հասնել նոկաուտի, ցավոք, դա չստացվեց»: Սակայն համոզված է` կորցրածը հնարավոր է հետ բերել:
Խոսելով իր ծրագրերի մասին` բռնցքամարտիկը պատմեց, որ Հայաստան գալն ունի երկու նպատակ, նախ` 100 հազար եվրոյի օգնություն է տրամադրելու Ենգիբարյանի անվան դպրոցին, որտեղ ինքը 4 տարի մարզվել է, նաև ամուսնանալու է, ըստ նրա` «օբյեկտը կա, աշխատանքներ են տարվում»:
Արթուր Աբրահամի ծրագրերում է նաև Հայաստանում բռնցքամարտի և օտար լեզուների դպրոց բացելը: Մարզիկները դպրոցում կսովորեն գերմաներեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա լուրջ հաջողությունների հասնել արտերկրում:
Անուշ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ