|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անջելինա Ջոլիին Թուրքիայի իշխանությունները թույլատրել են այցելել թուրք-սիրիական սահմանին գտնվող փախստականների վրանային ճամբարը: Այսօր երեկոյան դերասանուհին արդեն այնտեղ կլինի. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Իսկ Անկարայում արդեն երկրորդ օրն է, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, արտակարգ նիստ են անցկացնում մերձավորարեւելյան, արեւմտյան երկրներում եւ Ռուսաստանում հավատարմագրված թուրք դեսպանները: Նրանք քննարկում են, սիրիական հիմնախնդրի հետ կապված, Թուրքիայի դերի եւ ռազմավարության մշակման հարցերը:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հասան Թուրքմանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Պետք չէ սպասել, որ որեւէ մեկը կպաշտպանի հանցագործությունը: Մենք չեն ընդունում ժողովրդական ելույթները ճնշելու` սիրիական կառավարության մեթոդները»: