|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գների պարբերաբար արձանագրվող աճը շարունակում է ավերիչ ազդեցություն թողնել բնակչության սոցիալական վիճակի վրա: Մարդիկ անշեղորեն բռնել են աղքատանալու ճանապարհը, եւ դա արդեն ողբերգական աստիճանի է հասնում:
Հայկական («Գումի») շուկայի հարեւանությամբ գտնվող մթերային խանութներից մեկի վաճառողուհին մեր թղթակցի հետ զրույցում երեկ պատմել է, որ նույն օրը հաճախորդներից մեկն իրենից 50 դրամի բրինձ է գնել: Ընդհանրապես, վաճառողների դիտարկմամբ, բնակչության գնողունակությունը վերջին մեկ տարվա ընթացքում անհամեմատ ընկել է: Մարդիկ շատ բաներ կա'մ ընդհանրապես դադարել են գնել, կա'մ էլ ստիպված են ձեռք բերել շատ փոքր քանակությամբ:
Իսկ մեր իշխանավորները գնանկում են խոստանում ու դա մի ժամանակահատվածից տեղափոխում մյուսը:
Գները, սակայն, այնքան են աճել, որ եթե նույնիսկ մի քիչ էլ իջնեն, ապա դրանից ոչինչ չի փոխվի: