|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մշակույթի նախարարությունը նամակ է պատրաստում` աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու համար:
«Քննարկվել է «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնող խմբի առաջարկ-նամակը, և այժմ մենք մեր կողմից նամակ ենք պատրաստում Մարկեսին Հայաստան հրավիրելու համար: Առաջիկայում նամակը կուղարկվի», -ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գայանե Դուրգարյանը` ավելացնելով, որ հրավերը 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեջ է մտնում: