|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երեկ գիշեր տեղացած հորդ անձրեւների հետևանքով Ադրբեջանի Իսմայիլի շրջանում լեռներից եկող սելավաջրերը ողողել են 15 գյուղ եւ այդ բնակավայրերի հարակից ցանքատարածությունները:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, շրջանում կյանքը լիովին կաթվածահար է եղել: Հեղեղներն անարգել լցվել են տները, քանդել ամրություններ, ճանապարհներ, քշել տարել ավելի քան 10 կամուրջ, վնասվել են էլեկտրական լարերը եւ հեռախոսակապը:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովն ու փրկարար ծառայությունները առայժմ ոչնչով չեն կարողանում օգնել աղետյալներին, քանի որ բնակավայրերը գտնվում են լեռնային ու նախալեռնային գոտում, բացի այդ` ճանապարհներն անանցանելի են: