|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անշարժ գույքի գներն Արցախում նվազում են:
ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` եթե 2010թ. առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների միջին շուկայական գինը 1 քառ. մետրի հաշվով կազմում էր 229 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կարելի է ձեռք բերել 210 հազար դրամով:
Տեղեկացնենք, որ, 2009-ի համեմատ, 2010-ին գներն իջել են ավելի քան 11,6 տոկոսով` 2010թ. վերջին կազմելով 220 հազար դրամ, իսկ այս տարի` արդեն 210 հազար դրամ (գների փոփոխությունը 2010թ. չորրորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 4,5 տոկոս):
Նվազել են նաեւ առանձնատների գները. եթե 2010թ. առաջին եռամսյակում Ստեփանակերտում մոտ 200 քառ. մ շինությամբ եւ 1000 քառ. մ տնամերձով բնակելի տան միջին արժեքը կազմել էր 28 մլն 520 հազար դրամ, ապա 2011թ. նույն ժամանակահատվածում այն արդեն 27 մլն դրամ էր: