|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամենայն Հայոց կաթողիկոսի` վրաստանյան այցի գրեթե ողջ օրակարգը, հոգեւոր առաջնորդների ընդունած համատեղ հռչակագիրը «զիջման» տրամաբանություն ունի: Մինչդեռ գոնե այս հարթությունում հայկական կողմը զիջումների գնալու որևէ անհրաժեշտություն չուներ:
Ոչ թե Հայաստանը, այլ Վրաստանն է բացահայտորեն արհամարհում իր երկրի կրոնական փոքրամասնության իրավունքները` միտումնավոր հրաժարվելով վավերացնել խղճի ազատության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մասին միջազգային կոնվենցիաները, չկատարելով համապատասխան օրենք ընդունելու` ԵԽ պահանջները: Վրացական և ոչ թե հայկական կողմն է բացահայտ կերպով փորձում յուրացնել ոչ միայն քաղկեդոնական, այլև անգամ դարավոր հայկական եկեղեցիները:
Եվ Վրաստանում հայկական եկեղեցուն, իսկ Հայաստանում վրաց եկեղեցուն իրավաբանական կարգավիճակը միաժամանակ ճանաչելու վրացական պայմաններին համաձայնելով, ընդ որում՝ առանց քննարկման առարկա դարձնելու Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վիճակի խնդիրը, հայկական կողմը հավասարություն է դնում երկու երկրներում խնդրո առարկայի շուրջ վարվող քաղաքականությունների միջև և օրինականացնում է հայկական ազգային փոքրամասնության, առաքելական կրոնական համայնքի և հայկական եկեղեցիների նկատմամբ Վրաստանի իշխանությունների անհանդուրժողականությունը:
Նման կեցվածքն ուղղակի վկայությունն է այն բանի, որ եկեղեցին ևս վարակվել է հայկական «փառապանծ» դիվանագիտությանը բնորոշ բոլոր ախտերով: