|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օսլոյում կայացած աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի Ադամանդե լիգայի հերթական փուլում 100 և 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեին Բոլտը մասնակցել է 200 մետր վազքին և ցույց տվել մրցաշրջանի լավագույն արդյունքը` 19,86 վայրկյան:
Նա ցանկություն է հայտնել իր ուժերը փորձել նաև ֆուտբոլում և հանդես գալ իր սիրելի ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Անվանի մարզիկը նորվեգացի լրագրողների հետ զրույցում ասել է. «Լրջորեն մտածում եմ ֆուտբոլային կարիերա սկսելու մասին, երբ հրաժեշտ կտամ թեթև աթլետիկային: Անկասկած, իմ ցանկությունն է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ ֆուտբոլ խաղալու համար ունեմ և' արագություն, և' կարողություններ»: