|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գերմանական Բադեն-Վյուրտենբերգ շրջանում ձերբակալվել է մի ընտանիք, որը մեկ տարի շարունակ սեքսուալ ստրկության մեջ է պահել 20-ամյա մի աղջկա: Անցյալ շաբաթվա վերջին նրան հաջողվել է աննկատ փախչել փոքրիկ պատուհանով:
Երեկ ոստիկանները ձերբակալել են ընտանիքի անդամներին` հորը, մորը եւ նրանց որդուն: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընտանիքի հայրը պարբերաբար բռնաբարել է գերուհուն, իսկ ընտանիքի մյուս անդամները նրան օգտագործել են տնային աշխատանքներում: Ընդ որում` աղջկան սպառնացել են, որ եթե փորձի փախչել, տեղում կգնդակահարեն` որպես սպառնալիքի ապացույց ցույց տալով հրազենը:
Ամենայն հավանականությամբ, աղջիկը ծանոթ է եղել այդ մարդկանց հետ` մինչեւ նրանց ստրկուհին դառնալը:
Ի դեպ, այդ ընտանիքը 5000 բնակիչ ունեցող քաղաքում այնքան էլ լավ համբավ չի ունեցել: Ավելի վաղ նրանց կասկածել են մի փոքրիկ աղջկա առեւանգման մեջ: