|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունը որոշել է փրկել իր կամ որևէ կոնկրետ պաշտոնյայի բարի անունը և միջամտել «Նաիրիտի» ճակատագրին։ Մինչև վերջերս կառավարությունը համառորեն բացառում էր գործարանին երաշխիքներ տրամադրելը, բայց հիմա ոչ միայն երաշխիքներ է տրամադրում, այլև չի բացառում, որ հանդես կգա որպես ներգրավվելիք վարկի միջնորդ։ Կառավարության բարի կամքի դրսևորումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է 2006թ. «Նաիրիտի» վաճառքի մութ պատմությամբ։
Հայաստանի կառավարությունը, որին մինչև վերջերս գործնականում այնքան էլ հետաքրքիր չէր «Նաիրիտը», որոշել է օգնել ձեռնարկությանը: Չնայած ըստ հայտարարությունների՝ այդ ամենն արվում է՝ ելնելով Հայաստանի տնտեսությունում քիմիական հսկայի դերի կարևորությունից, իրականում, սակայն, խնդիրը մի փոքր այլ է, և կառավարությունը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում, որ բացահայտվի Rhinoville Property Limited-ին 2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մութ պատմությունը։