|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռքի արվեստի եւ զբոսաշրջության կազմակերպությունը հունիսի 8-12-ը Թեհրանում կազմակերպում է միջազգային ցուցահանդես. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի մանրանկարչուհի Հասմիկ Պետրոսյանը եւ Հայաստանի նկարիչների միության անդամ, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:
Հայաստանցի վարպետները ցուցահանդեսում հանդես կգան «Զարթոնք», «Գարուն» գորգերով, «Մարդու արարումը», «Հիշողություն», «Կարմրավորը», «Աշունը Հայաստանում» գոբելեններով, «Իմ հայրենիքը» կարպետով:
Հայ մասնագետների ձեռագործ աշխատանքները կրում են ազգային-ավանդական, ժամանակակից- նորարարական շունչ եւ առանձնանում են յուրօրինակ մտահղացմամբ ու տեխնիկական կատարումով: