|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ներկայացրել է Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման մասին իր տպավորությունները:
«Ես ներկա էի խաղին: Կարծում եմ, որ ռուսները լավ խաղացին: Հայերը փակվեցին և խաղում էին հակագրոհներով: Ռուսաստանը չէր կորցնում հավասարակշռությունը, ձախողումները քիչ էին: Ադվոկատի թիմը արժանիորեն հաղթեց: Հայերից 2-3 ֆուտբոլիստներ լավ խաղ ցուցադրեցին, բայց իմ տղաներն ավելի լավն էին: Ազգային հավաքականը կարևոր է, ես միշտ պատրաստ եմ օգնել թիմին: Բայց չպետք է մոռանալ, որ սա լրացուցիչ հոգնածություն է տղաների համար: Սակայն նման իրավիճակներում ակումբի մարզիչը կարող է և պետք է վերահսկի իրավիճակը»,- նշել է Սպալետին: