|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարին Հայաստանում իր գործունեության ընթացքում ջերմ և արդյունավետ փոխգործակցության համար: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է ակնհայտ առաջընթաց, և ընդգծել, որ ԱՄՆ-ը կարևորում է Հայաստանի հետ կապերի շարունակական խորացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ներդրումը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և խորացման գործում, հաջողություններ է մաղթել նրան հետագա դիվանագիտական աշխատանքում: