|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարած ֆիզիկոսների խմբի սինթեզած երկու գերծանր քիմիական տարրերը պաշտոնապես ճանաչվել են միջազգային փորձագետների կողմից:
Նրանք հաստատում են Մենդելեեւի պարբերական աղյուսակի 114-րդ եւ 116-րդ նոր տարրերի հայտնաբերման փաստը եւ դրանց համար անուններ են որոշում: Տարրերն աղյուսակում կհայտնվեն անուններ ստանալուց անմիջապես հետո:
Յուրի Հովհաննիսյանը «Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ նոր տարրերը, ավանդույթի համաձայն, պետք է կոչվեն մոլորակների, հայտնագործության աշխարհագրական վայրի կամ մեծ գիտնականների անուններով, նաեւ հավելել է, որ իրենք կցանկանային, որ տարրերից մեկը կոչվեր ֆլերովիում` ի պատիվ խորհրդային ֆիզիկոս Գեորգի Ֆլերովի, մյուսը` մոսկովիում:
Ի դեպ, Յուրի Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հորեղբայրն է: