|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թե' ԼՂՀ Պաշտպանության բանակը, թե' ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում են այս տեղեկատվությունը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշել է, որ հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը:
«Եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված` նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել»,- ասված է մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ:
Հայկական կողմի հավաստմամբ` Ադրբեջանըն ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար, սակայն հայկական զինված ուժերն ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին: