|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 1-ին Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի բակում` Վ. Տերյան 6գ հասցեում, բացվեց երեխաների համար նախատեսված խաղահրապարակը:
«Բնատաճար» հասարակական կազմակերպության կողմից այդ նպատակով կազմակերպված բարեգործական դրամահավաքին մասնակցել էր շուրջ 60 մարդ:
Խաղահրապարակի բացման արարողությունն անցավ համեստ և ջերմ մթնոլորտում. երեխաներն իրենց երախտիքն արտահայտեցին ասմունքի եւ երգի միջոցով: Երեխաները այլ նվերներ էլ ստացան. 20 գիրք եւ 10-ից ավելի մանկական տեսաերիզներ:
Առաջիկայում «Բնատաճար»-ը պատրաստվում է կյանքի կոչել նաեւ «Խաղահրապարակ-8» ծրագիրը: