|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ինքը Լ.Տեր-Պետրոսյանի տեղի վրա աչք չունի։ Հայտարարությունը մի քիչ այլ բառերով ձեւակերպվեց, իհարկե, բայց իմաստն այդ էր։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե վերջին հանրահավաքի ժամանակ բազմությունն իրեն ավելի ոգեւորված դիմավորեց, քան Տեր-Պետրոսյանին, ուստի նշանակո՞ւմ է դա, որ ժողովուրդը ՀԱԿ-ում սերնդափոխության կարիք է տեսնում, Ն.Փաշինյանը նշեց. «Սերնդափոխության կարիք այս պահին ՀԱԿ-ում չկա, քանի որ բոլորն այնտեղ ներդաշնակ եւ ընդհանրության մեջ ընդհանուր գործ են անում։ Սերնդափոխության խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ սերունդները չեն կարողանում համագործակցել։ Այնպես որ տեսանելի ապագայում ՀԱԿ-ում նման հեռանկար չեմ տեսնում։ Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ համեմատելի հեղինակություն եք վերագրում ինձ»։