|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 4-ին Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կկայանա Եվրո-2012-ի Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպումը:
12-րդ խաղացողը` երկրպագուների ճակատը, նախաձեռնել էր ավտոբուսով ուղևորվել Պետերբուրգ, սակայն մի շարք խնդիրների պատճառով ուղևորությունը ձախողվեց: Այդուհանդերձ, մի քանի երկրպագուներ մեկնել են, դեռ էլի մեկնողներ կլինի, բայց` ինքնաթիռով:
Երեկ Ֆուտբոլի ակադեմիայում մեր հավաքականի վերջին բաց մարզումը ուղեկցվեց հաղթականի և հույսի վանկարկումներով: Չնայած ռուսական կողմի սահմանած` տոմսերի բարձր արժեքներին` համոզված ենք, որ մեր հայրենակիցներից շատերը կլինեն մարզադաշտում, իսկ FAF-ը հավաքականին կսատարի նույն ոգևորությամբ և ապրումներով օպերայի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում: