|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Կրոնական ակտիվիստների խորհուրդ» իրանական ընդդիմադիր շարժման առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր, 81-ամյա Էզաթոլլա Սահաբիի հուղարկավորության ժամանակ մահացել է նրա դուստրը` նույնպես ընդդիմադիր գործիչ Խալե Սահաբին:
Սահաբին «Կանաչ շարժմանը» մասնակցության համար 2009-ին դատապարտվել էր 11 տարի ազատազրկման: Նա մահացել էր մայիսի 29-ին` սրտի կաթվածից:
Սահաբիի դւստրը նույնպես բանտարկված էր ակտիվ ընդդիմադիր գործունեության, կանանց իրավունքների պաշտպանության համար, եւ նրան բաց էին թողել բանտից` հոր թաղմանը մասնակցելու համար:
Խալեն մահացել է հենց թաղման ժամանակ` դարձյալ սրտի կաթվածից: Ըստ mignews.com-ի` որոշ ընդդիմադիր կայքեր պնդում են, որ դա տեղի է ունեցել, երբ թաղման արարողությունը վերաճել է հանպատրաստից ցույցի: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները փորձել են կասեցնել այն եւ տարել են Սահաբիի դին: