Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ճիշտ գործելու դեպքում Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների միջոցով հնարավոր է ձեւավորել հինգերորդ շարասյուն, որը պատերազմի պարագայում կփորձի առնվազն չեզոքություն պահպանել` դրանով իսկ նվազեցնելով ադրբեջանական բանակի թվաքանակը. համոզված է քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ադրբեջանցիները` որպես էթնոս, խնդիրներ ունեն ոչ միայն հայերի, այլեւ լեզգիների, ավարների, թալիշների հետ: Ցավոք, այս հարցը, որպես ազգային գործոն, քաղաքական դաշտում ակտիվ չէ, ինչը, իմ կարծիքով, մեծ բացթողում է առաջին հերթին Հայաստանի դիվանագիտության համար, որովհետեւ, այնուամենայնիվ, թշնամի երկրում հնարավոր է ունենանք բնական դաշնակիցներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը հիշեցրեց` Ադրբեջանը մինի նացիստական կայսրություն է: «Մեր շահերից է բխում այդ մարդկանց մասին լուսաբանելը, քանի որ Ադրբեջանը շեղվում է Արցախի խնդրից»,- ասաց նա: