|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կբացեն Սարփիի նորացված մաքսային անցակետը. տեղեկացնում է apsny.ge կայքը:
Ըստ նախատեսված գրաֆիկի` մաքսային անցակետի բացումից հետո Էրդողանը Վրաստանում կանցկացնի մի շարք հանդիպումներ, կստորագրվի նաեւ երկու երկրների քաղաքացիների համար սահմանների հատումը մեղմացնող համաձայնագիրը, որը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին եռամսյակին Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ 286 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն է կատարվել: