|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պետք է հրաժարվել ներկայումս գործող կենսաթոշակային համակարգից եւ 23 տարվա ընթացքում ամբողջությամբ անցնել նորին` կուտակայինին: Սա է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագրի նպատակը. այն ներառում է մոտ 170 օրինագիծ եւ նորմատիվ ակտեր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ներկայումս առաջին խնդիրներից մեկն այն է, որ հասարակությունը տեղյակ չէ այս համակարգից` մարդկանց մոտ 20 տոկոսը միայն գաղափար ունի դրա մասին:
«Խոսե Պինիերան այս ոլորտում բարեփոխումների հայրն է, եւ հետաքրքիր էր ճանաչել Չիլիի փորձը: Նրա հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ տեղի բնակչության 95 տոկոսը մասնակցում է համակարգին, եւ արդեն իսկ 200 միլիարդ դոլար է կուտակվել ֆոնդերում»,- նշեց նա:
Համակարգի կարեւորագույն սկզբունքներից մեկն այն է, որ ներդրումային հիմնադրամների ղեկավարները պետք է պետական պաշտոնյաներ չլինեն, քանի որ նրանք, անկախ ամեն ինչից, չեն կարող «անտարբեր» լինել քաղաքականության նկատմամբ, իսկ կենսաթոշակառուների գումարները չպետք է շրջանառվեն քաղաքական նպատակներով: