Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել, որ այսօր իշխանություններն արտաքին քաղաքական հարցերում մոտ են լուծման այն ուղուն, ինչն առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 98թ.-ին: Ըստ նրա` երկխոսությունը հայ-թուրքական եւ ԼՂ խնդրի վերաբերյալ միանման կարծիքն է:
«ՀԱԿ-ն ու իշխանությունը երկխոսում են զիջումների շուրջ, քանի որ ե'ւ հայ-թուրքական, ե'ւ Ղարաբաղյան հարցերում նրանց մոտեցումները նույնն են,- նշել է պատգամավորը եւ հավելել,- այն, որ նրանք երկխոսում են` պարզից էլ պարզ է. փոխադարձ զիջումների ու փոխադարձ գովերգման փուլը մենք թեւակոխել ենք դեռ փետրվարի կեսերից, եւ հասարակությունը, որ հավաքվել էր արմատական լուծումների շուրջ, ըստ էության, ոչ թե արմատական լուծումներ է տեսնում, այլ փոխադարձ սիրաշահում»: