|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եթե Թուրքիան կարողանա առերեսվել 1915 թվականի հետ եւ ներողություն խնդրել հայերից, ապա երկու ժողովուրդները միասին պայծառ ապագա կունենան: Այս մասին հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
Քաղաքապետը նշեց, որ թուրքերի նոր սերունդը գրեթե տեղյակ չէ, թե ինչ է կատարվել մոտ հարյուր տարի առաջ եւ պատասխանտու չէ 1915 թվականի հայկական կոտորածների համար:
«Երկիր»-ի այն հարցին, թե այդ դեպքում ո՞վ է պատասխանատու Ցեղասպանության համար, Օ. Բայդեմիրը պատասխանեց. «Այն մարդիկ են, ովքեր այդ շրջանում ղեկավարում էին երկիրը` կառավարության ներկայացուցիչները, քաղաքապետերը, ուժային կառույցների ղեկավարները, մեկ խոսքով` երիտթուրքերը»: