|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար. տեղեկացնում է ՀՀ դատախազությանհանրային կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Էջմիածին քաղաքի բնակիչ, 2004թ. ծնված Գ. Մովսիսյանի փոխարեն բժիշկները սխալմամբ վիրահատարան էին տարել Ախուրյան գյուղի բնակիչ, 2006թ. ծնված Ն. Դարբինյանին, որի ծնողները, բարեբախտաբար, շուտ գլխի ընկնելով, թե ինչ է կատարվում, կարողացել էին դադարեցնել արդեն սկսված վիրահատությունը: Երեխայի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: