|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Էրկագա Աստղ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Պետրոսյանի կողմից յուրացում կատարելու եւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:
ՍՊԸ-ի տնօրենը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիս քաղաքի նստավայրի շենքի վերակառուցման` պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքները չի իրականացրել: Պետական բյուջեից որպես կանխավճար ստացած 39 165,7 հազար դրամ գումարը նա օգտագործել է իր անձնական կարիքների համար:
Բացի այդ` Ա. Պետրոսյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչությանը ներկայացրած հաշվարկներում ԱԱՀ-ի հարկման հիմք հանդիսացող տվյալներ չներառելու, շրջանառությունը թաքցնելու միջոցով խուսափել է 33 231 600 դրամի առանձնապես խոշոր չափի հարկերը պետական բյուջե վճարելուց:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով. տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը: