|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ավելի քան 20 տարի տնակներում ապրած ևս 15 ընտանիք Վանաձորի Տարոն 3 թաղամասում բնակարան ստացավ:
«Առդա» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող ծրագրով անցյալ տարի բնակարանամուտ տոնեց աղետի հետևանքով անօթևան մնացած 33 ընտանիք:
Ինչպես անցյալ տարի, այս անգամ է եւս բնակարանամուտը մայիսին են տոնում: Ծրագիրը նախաձեռնողներն ասում են` սա էլ յուրահատուկ հաղթանակ է աղքատության ու տնազրկության դեմ: Նրանք խոստանում են, որ, մասնավորապես, Վանաձորում 48 տուն են շահագործման հանձնելու:
Գուգարաց թեմի քահանաները տնօրհնեքի կարգ են կատարել, բնակարանամուտ տոնած վանաձորցիներին շնորհավորել են մարզային, քաղաքային իշխանությունները: Տոնախմբությանը միացել են նաև 2009-ի ծրագրով տների կառուցմանը մասնակից ամերիկացի կամավորները` իրենց ղեկավար, ազգությամբ հայ Սինտիա Էրիքսոնի գլխավորությամբ:
Բնակարան ստացածները, բնականաբար, գոհ են, թեեւ կոմունալ բոլոր հարմարությունները ստեղծելու ծախսերն իրենք են հոգալու, ինչը հեշտ չէ սոցիալապես անապահով այս ընտանիքների համար:
Վանաձորում դեռ հարյուրավոր ընտանիքներ կան, որ ապրում են անմարդկային պայմաններում, տնակների շահագործման ժամկետը վաղուց է անցել, իսկ կառավարությունն այս մարդկանց օգնելու ծրագրեր չունի: