|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Կարսի ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Մենք Ադրբեջանի, Նախիջեւանի հետ հավերժ եղբայրներ ենք: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա մենք բարի նպատակով հաշտեցման ձեռք ենք մեկնել Հայաստանին: Այժմ հերթը նրանն է»:
Կարսում Էրդողանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան արդյունաբերական վարժարանի հիմնարկեքի արարողությանը, որի ընթացքում խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման մասին:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Էրդողանի հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ մարդիկ հակաիշխանական կոչեր են հնչեցրել: Իրավապահներն անմիջապես միջամտել եւ ձերբակալել են 10 մարդու: