|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին եւ վիրաբույժ Արա Անանյանին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցել է առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, քննարկվել են «Նորք-Մարաշ» կենտրոնի հետ համագործակցությունն ընդլայնելու, նրա ներուժն ու հարուստ փորձն Արցախի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ օգտագործելու հետ կապված հարցեր:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել այցելությունները Արցախ եւ աջակցել բժշկական կադրերի որակավորման բարձրացման գործընթացին: