|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մադրիդի «Ռեալը» 4 տարվա պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Համիդ Ալթինթոփի հետ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
2010-ին Ալթինթոփի` Ղազախստանի հավաքականի դարպասը խփած գոլը ճանաչվել էր տարվա լավագույն գոլ և ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է «Պուշկաշի» մրցանակին:
Թուրք ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և Թուրքիայի հավաքականի կազմում մասնակցել է 55 խաղի ու դարձել 6 գոլի հեղինակ:
Այսպիսով, «Ռեալը» ձեռք բերեց ծագումով թուրք իր 2-րդ ֆուտբոլիստին Նուրի Շահինից հետո: Ինչ վերաբերվում է Մեսութ Օզիլին, ապա չնայած այն բանին, որ մամուլում հաճախ է շրջանառվում ֆուտբոլիստի ազգությամբ թուրք լինելու փաստը, սակայն իրականում նա ծագումով քուրդ է և Գերմանիայի քաղաքացի: