|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մամուլում գրվել էր, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներ Զապն ու Օշականցի Գեւորիկը փորձել են խլել ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանի բիզնեսի մի մասը:
Վերջինս Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես` շշի արտադրության գործարան:
Քրեական աշխարհի պարագլուխները պահանջել էին Արամ Քոչարյանից իրենց փոխանցել որոշ ձեռնարկություններ, այդ թվում` շշարտադրության գործարանը, ու դրա համար ժամանակ էին սահմանել:
Որոշ ժամանակ առաջ Օշականցի Գեւորիկը կալանավորվեց թմրանյութեր պահելու համար: Կալանավորված է նաեւ նրա եղբայրը: Իսկ Զապը փախուստի մեջ է:
Մեր տեղեկություններով` Արամ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, բողոքել, որից հետո որոշվել է, որ նրան շանտաժի ենթարկող գողականները պետք է նստեն:
Ուշագրավ է, որ քրեականները պատասխանատվության են ենթարկվում ոչ թե շանտաժի, այլ թմրանյութերի համար: