|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ` քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության և ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երևանի տարածքային բաժիններում:
Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ առաջին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4-ի դեպքում քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետական բյուջե: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին և առաջատար մասնագետ Լ. Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր մասնագետ Թ. Օհանյանին՝ նկատողություն. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: