|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն ժամանակն է, որ հաստատվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները եւ սկսվեն խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները. այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում. տեղեկացնում է ԱՄՆ Սենատի կայքը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ի, Եվրամիության եւ այլ միջազգային գործընկերների համատեղ ջանքերը Կովկասում առաջընթաց է ապահովվել: «Սակայն տարածքային վեճերը դեռեւս լուրջ խոչընդոտներ են կայունության համար»,- նշել է Գորդոնը:
Ըստ նրա` ԱՄՆ-ը մեծացնելու է համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որպեսզի օգնի Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը:
Գորդոնը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացին: