|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիսիանի թիվ 2 դպրոցում երեքշաբթի կեսօրին իրարանացում էր: Լուր էր տարածվել, թե առեւանգել են 5-րդ դասարանի աշխակերտուհի Նարինեին: Ըստ աշակերտների` առեւանգողները եղել են 2 հոգի, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սեւ «Վոլգա» եւ տարել:
Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը` դա համարելով «երեւակայության արդյունք»:
Սիսիանցիները պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առեւանգում եղել է նաեւ Սիսիանի թիվ 1 մանկապարտեզից եւ Բռնակոթից: