|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Համասեռամոլների իրավունքների համար պայքարող ILGA-Europe կազմակերպությունը Եվրոպայում սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի թեմայով հետազոտություն է անցկացրել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են մայիսի 17-ին` միասեռականության հանդեպ հանդուրժողականության միջազգային օրը:
Դրանց համաձայն` Եվրամիությունում համասեռամոլներին ամենաշատը չեն սիրում Կիպրոսում: Նրանց համար աննպաստ երկրներ են համարվում նաև Հայաստանը, Ադրբեջանը, Մակեդոնիան, Ռուսաստանն ու Թուրքիան: Ի դեպ, պետք է նշել, որ միասեռականների իրավունքների հարցում ավելի ծանր վիճակ է Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում:
Եվրամիության երկրներից համասեռամոլների նկատմամբ վատ վերաբերմունք կա նաև Լատվիայում, Իտալիայում և Մալթայում:
Ամենահանդուրժող երկրներ են ճանաչվել Իսպանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: Անցյալ տարվա համեմատությամբ` իրենց ցուցանիշներն են բարելավել Գերմանիան և Պորտուգալիան: