|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալ է իր նախորդներին եւ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան են արել: «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ ղեկավարները միշտ գայթակղություն են ունենում քննադատել նախորդներին Սակայն «նախորդներին քննադատել նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշների ուսերին»:
Հայաստանի նախագահի համոզմամբ` Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը երկրի կայունության պահպանումն է: «Չէ՞ որ ծանր ժամանակներ էին: Պլանային տնտեսությունը շուկայականի փոխակերպելու խնդիրներին զուգահեռ մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ էր սկսել, Թուրքիան վերջինիս անվերապահ աջակցություն էր ցուցաբերում, Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր. այս պայմաններում շատ բարդ խնդիր էր բնակչությանն ապահովել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասել է ՀՀ նախագահը` հիշեցնելով, որ այս ամենին գումարվել էին նաեւ աղետալի երկրաշարժի հետեւանքները` հազարավոր անօթեւանները, նաեւ Ադրբեջանից եկած 500 հազար փախստականները: