|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդիները զինված եւ անսթափ վիճակում փորձել են մտնել Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարան, որի անվտնագության աշխատողները, սակայն, թույլ չեն տվել, ինչի արդյունքում վեճ եւ ծեծկռտուք է սկսվել, եղել են կրակոցներ, որի հետեւանքով վիրավորվել են կողմերից մի քանի հոգի:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից Գիզիրյանի եղբորորդու` Արմեն Գիզիրյանի եւ նրա հանցախմբի եւս 3 անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: