|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանը աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց, ցավոք, Երեւան բրենդը շատ վատ է գովազդվում եւ քիչ է հայտնի զբոսաշրջիկներին. այսօր զբոսաշրջային ոլորտի ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Երևանում զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումների ու ծրագրերի քննարկման ժամանակ կարեւորվել է մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը: Քաղաքպետն առաջարկել է գործակալություններին ակտիվորեն համագործակցել, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաև կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգրավված ընկերությունները քաղաքապետարանից` Երևանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: